Firefox for Android (hy-AM)

Title — 25 characters

Firefox-ը արագ է և գաղտնի

What’s new — 127 characters

* Նոր՝ հունարեն և լաո լեզուներ
* Տառատեսակի չափերը վեբ էջերում այժմ օգտագործում են համակարգային տառատեսակի չափի կարգավորումները

Short Description — 78 characters

Ստացեք կազմաձևելի, գաղտնի և անվճար դիտարկիչ, որը համաժամեցվում է սարքերի միջև:

Description — 2967 characters

Փորձարկեք արագ, խելացի և անձնական վեբը: Firefox-ը անկախ, դեպի մարդը ուղղված դիտարկիչ է Mozilla-ի կողմից՝ քվեարկված Most Trusted Internet Company-ի կողմից որպես գաղտնի: Արդիացրեք հիմա և միացեք միլիոնավոր մարդկանց, ովքեր վստահում են Firefox-ին՝ որպես առավել անձնական դիտարկիչի:

ԱՐԱԳ: ԽԵԼԱՑԻ: ՁԵՐԸ:
Firefox-ը ստեղծվել է Ձեզ համար և Ձեզ է տալիս վեբ փորձառությունը կառավարելու հնարավորությունը:
Ահա թե ինչու մենք այն ձևավորել ենք այն առավել խելացի յուրահատկություններով:

ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՈՐՈՆՈՒՄ ԵՎ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ
- Firefox-ը կանխագուշակում է ձեր կարիքները և ինտուինտիվ առաջարկում է նախկին որոնումների արդյունքները և բազմակի առաջարկներ՝ ձեր նախընտրելի որոնիչներից: Ամեն անգամ:
- Արագ մատչվող կարճատներ՝ որոնելու համար որոնիչներում, այդ թվում՝ Wikipedia, Twitter և Amazon:

ՀԱՋՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
- Ձեր գաղտնիությունը արդիացվել է: Գաղտնի դիտարկում՝ հետագծման պաշտպանությամբ: Արգելափակում է վեբ էջերի այն մասերը, որոնք կարող են հետագծել ձեր դիտարկումների ակտիվությունը:

ՀԱՄԱԺԱՄԵՑՈՒՄ՝ FIREFOX-Ի ԲՈԼՈՐ ՍԱՐՔԵՐԻ ՄԻՋԵՎ
- Firefox Account-ով մուտք ստացեք ձեր պատմությանը, էջանիշերին և բաց ներդիրներին՝ սմարթֆոնում և թաբլետում:
- Firefox-ը նաև անվտանգ հիշում է ձեր գաղտնաբառերը բոլոր սարքերի համար:

ԻՆՏՈՒԻՏԻՎ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՆԵՐԴԻՐՆԵՐ
- Ինտուիտիվ տեսողական և համարակալված ներդիրներ, որոնք հնարավորություն են տալիս հեշտությամբ գտնել բովանդակությունը:
- Բացեք ցանկացած քանակի ներդիրներ՝ առանց կորցնելու բաց ներդիրները:

ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՄԱՏՉԵՔ ՁԵՐ ԸՆՏՐՅԱԼ ԿԱՅՔԵՐԻՆ
- Կարդացեք ձեր ընտրած կայքրից՝ դրանք նայելու փոխարեն:

ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ
- Կառավարեք ձեր վեբ փորձառությունը՝ անհատականացնելով Firefox-ը բազմաթիվ հավելումներով՝ գովազդի արգելափակում, գաղտնաբառեր և ներբեռնումների կառավարիչներ և ավելին:

ԱՐԱԳ ՀԱՄՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
- Firefox-ը հիշում է ձեր օգտագործած վերջին հավելվածներ՝ Ձեզ օգնելու համար արագորեն համօգտագործելու Facebook-ում, Twitter-ում, WhatsApp-ում, Skype-ում և այլն:

ՆԱՅԵՔ ՄԵԾ ԷԿՐԱՆԻՆ
- Ուղարկեք տեսանյութը և վեբ բովանդակությունը ձեր սմարթֆոնից կամ թաբլետից ցանկացած TV-ով:

Իմացեք ավելին Firefox for Android-ի մասին.
- Հարցեր կամ օգնության կարի՞ք ունեք: Այցելեք https://support.mozilla.org/mobile
- Կարդացեք Firefox-ի թույլտվությունների մասին. http://mzl.la/Permissions
- Իմացեք, թե ինչ կա Mozilla-ում. https://blog.mozilla.org
- Հավանեք Firefox-ը Facebook-ում. http://mzl.la/FXFacebook
- Հետևեք Firefox-ին Twitter-ում. http://mzl.la/FXTwitter

MOZILLA-Ի ՄԱՍԻՆ
Mozilla-ի նպատակն է կառուցել համացանց՝ հասանելի բոլորի համար, քանի որ մենք հավատում ենք՝ բաց և անվճար վեբը ավելի լավ է, քան փակ և կառավարվող: Մենք ստեղծել ենք ծրագրեր, ինչպես օրինակ՝ Firefox-ը՝ տարածելու համար ընտրություն և թափանցիկություն և մարդկանց տրամադրելու համար  իրենց առցանց կյանքի կառավարման հնարավորություն: Կարդացեք ավելին https://www.mozilla.org-ում

Գաղտնիության դրույթներ՝ http://www.mozilla.org/legal/privacy/firefox.html

Google Play Screenshots Copy

Արագ: Խելացի: Ձերը:
Արդիացրեք Firefox-ի և միացեքFirefox-ի հարյուրավոր միլիոն օգտատերերին

Ինտուիտիվ տեսողական ներդիրի ձևավորում
Արագորեն գտեք և կառավարեքձեր բաց ներդիրները

Ինտելեկտուալ որոնումներ
Ստացեք ճշգրիտ, կանխատեսող արդյունքներ՝ մինչև կավարտեք մուտքագրումը

Աննկատ դիտարկում Սինքով
Անմիջապես մատչեք ձեր էջանիշերը, պատմությունը, բաց ներդիրները և գաղտնաբառերը՝ որտեղ էլ որ օգտագործեք Firefox-ը

Հաջորդ մակարդակի գաղտնիություն
Գաղտնի դիտարկում՝ հետագծման պաշտպանությունով այն վեբ էջերից, որոնք կարող են հետագծել դիտարկումների ձեր ակտիվությունը

Հավելումներ ամեն ինչի համար
Անհատականացրեք ձեր վեբ փորձառությունը հավելումներով՝ գովազդի արգելափակում, գաղտնաբառեր, ներբեռնելու կառավարիչներ և ավելին:

Արագ համօգտագործում
Firefox-ը հիշում է վերջին օգտագործած ձեր հավելվածները՝ օգնելու համար ստանալ այն բառը, որը Ձեզ պետք է

Ուղարկել սարքի
Ուղարկեք տեսանյութ և վեբ բովանդակություն ձեր սմարթֆոնից և թաբլետից աջակցվող ցանկացած սարք